Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան կտրուկ փոփոխություններ է իրականացրել մրցավարական համակարգում՝ պաշտոնանկ անելով մրցավարական կոմիտեի (CTA) ամբողջ ղեկավար կազմին։ Այս մասին հաղորդում է El Partidazo de COPE-ն։

Հեռացվածների թվում են CTA-ի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR համակարգի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսը, ինչպես նաև երեք փոխնախագահներ։

Ֆեդերացիայի որոշումը ենթադրում է համակարգի արմատական վերանայում՝ հավանաբար վերջին տարիներին ավելացած սկանդալների ֆոնին։ Նոր ղեկավար կազմը կհայտարարվի առաջիկա շաբաթվա ընթացքում։