Մադրիդի «Ռեալը» դիտարկում է գերմանական «Շտուտգարտի» հարձակվող Նիկ Վոլտեմադեին՝ որպես ամառային տրանսֆերային պատուհանի ձեռքբերում։ Ինչպես հայտնում է Marca-ն, 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։
Իսպանական գրանդի մրցակիցները կարող են լինել Լոնդոնի «Չելսին», Մյունխենի «Բավարիան» և Մադրիդի «Աթլետիկոն», որոնք ևս հետաքրքրված են խաղացողով։
Վոլտեմադեն 2024/25 մրցաշրջանում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նա համարվում է Գերմանիայի ամենահեռանկարային հարձակվողներից մեկը։