«Լիվերպուլը» նոր եզրային պաշտպան ունի

Անգլիական «Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել է ձախ պաշտպան Միլոշ Կերկեզի ձեռքբերման մասին։ 21-ամյա հունգարացի ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է հնգամյա պայմանագիր։

«Բորնմութը» Կերկեզի դիմաց ստացել է 40 միլիոն եվրո։ Անցած՝ 2024/25 մրցաշրջանում, Կերկեզը մասնակցել է Պրեմիեր լիգայի 38 հանդիպման, որոնց ընթացքում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Մերսիսայդյան ակումբը հույս ունի, որ նա կուժեղացնի պաշտպանական գիծը և կդառնա երկարաժամկետ ներդրում թիմի համար։