Էդերսոնը խոսել է իր ապագայի մասին

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը մեկնաբանել է իր շուրջ պարբերաբար շրջանառվող տրանսֆերային լուրերը։

«Իմ ապագան այստեղ է։ Որոշ ընկերներ ինձ շատ նորություններ են ուղարկում, բայց դրանց 99%-ը կեղծ է։ Ես հասկանում եմ ձեզ։ Ձեզ նորություններ են պետք, որպեսզի ինչ-որ մեկը դրանք հավանի կամ քննադատի։ Ես հասկանում եմ այս ամենը, բայց իմ անվան շուրջ շատ կեղծիքներ կան։ Իմ մտքերը այստեղ են։ Դրանք «Մանչեսթեր Սիթիի» հետ են։ Ես ուզում եմ կրկին պայքարել Պրեմիեր լիգայի տիտղոսի համար և փորձել նվաճել Չեմպիոնների լիգան», – Էդերսոնի խոսքերն է մեջբերել BBC-ն։

Հինգշաբթի երեկոյան «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Յուվենտուսի» հետ ակումբային աշխարհի առաջնությունում։