«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի՝ հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի վերաբերյալ ծրագրերը հայտնի են։ Իտալացի մասնագետը այլևս 24-ամյա ֆուտբոլիստին չի համարում իր նախագծի հիմնական դեմքերից մեկը, հայտնում է Նիկոլո Շիրան։
Սենեգալցին կարող է վաճառվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, եթե ստանան արժանի առաջարկներ։ Նիկոլաս Ջեքսոնը այս մրցաշրջանում «կապույտների» կազմում 36 խաղում խփել է 13 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։
Հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2033 թվականը, իսկ նրա տրանսֆերային գինը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 50 միլիոն եվրո։ Հունիսի 28-ին՝ շաբաթ օրը, «Չելսին» կխաղա «Բենֆիկայի» դեմ՝ Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում։