Ալեքսանդր Իսակը կարող է դառնալ «Նյուքասլի» պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը կարող է դառնալ ակումբի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, եթե մնա թիմում, հայտնում է The Times-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Նյուքասլը» պատրաստ է հարձակվողին առաջարկել շաբաթական 150,000 ֆունտ ստեռլինգ աշխատավարձ՝ նրան թիմում պահելու համար։

Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Լիվերպուլը», «Բարսելոնան» և «Արսենալը»։

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, խփել 27 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։