«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է բրազիլական ֆուտբոլային թիմերի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունում գրանցած արդյունքների վերաբերյալ իր մտքերով։
«Հարավային Ամերիկայի թիմերը, հատկապես բրազիլականները, հավանաբար ավելի լավ վիճակում են Աշխարհի առաջնությունում, քանի որ գտնվում են իրենց ներքին մրցաշարերի միայն կեսին։
Մնացած թիմերը, հատկապես եվրոպականները, արդեն մրցաշրջանի ավարտին կամ սկզբին են, ինչպես տեսնում եք», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել BBC-ն։
Հիշեցնենք, որ բրազիլական բոլոր չորս ակումբները՝ «Ֆլամենգոն», «Ֆլումինենսեն», «Բոտաֆոգոն» և «Պալմեյրասը», դուրս են եկել Աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆ փուլ։ Առնվազն երկու եվրոպական թիմ՝ «Ատլետիկոն» և «Պորտուն», արդեն լքել են մրցաշարը։