Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան խոսել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալի մասին:
«Յամալի մեջ ինձ ամենաշատը տպավորում է այն, որ նա ունի ավելի բարձր ֆուտբոլային IQ, քան պետք է ունենար իր տարիքում: Նա միշտ անում է այն, ինչ պետք է անի: Այդպես խաղալ իր տարիքում անհավանական է: Նա հիանալի է խաղադաշտում, նա գերազանցում է բոլոր ռեկորդները», – Պոգբայի խոսքերը մեջբերել է Spanish Sport-ը՝ հղում անելով Սերխիո Ագուերոյի փոդքասթին:
Նշենք, որ Պոլ Պոգբայի որակազրկման ժամկետը լրացել է մարտ ամսին: 32-ամյա կիսապաշտպանը շուտով կմիանա «Մոնակոյին» Լիգա 1-ում: