Ֆիգուն գնահատել է Կիլիան Մբապպեի առաջին մրցաշրջանը «Ռեալում»

Պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն պատասխանել է այն հարցին, թե արդյոք Կիլիան Մբապեն կարող է այս տարի նվաճել «Ոսկե գնդակը»։ Մբապեն դարձել է Իսպանիայի Լա լիգայի լավագույն ռմբարկու՝ խփած 31 գոլով։

Ընդհանուր առմամբ, Կիլիանը իր դեբյուտային մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» կազմում 56 խաղում խփել է 43 գոլ։

«Սկզբում ամեն ինչ այդքան էլ լավ չէր, բայց հետո Մբապեն հաջողության հասավ։ Նա շատ գոլեր խփեց և հարմարվեց «Ռեալ Մադրիդի» կազմում խաղալուն, ինչը բոլորովին տարբերվում է ցանկացած այլ թիմի կազմում խաղալուց։

Թիմերի հետ խոշոր տիտղոսների բացակայությունը կարող է Մբապեին զրկել անհատական ​​մրցանակներից։ Բայց կտեսնենք, թե ինչ կլինի։ Մբապեի անունը միշտ աշխարհի լավագույն խաղացողների ցուցակներում է՝ դրանում կասկած չկա», – Ֆիգուի խոսքերն է մեջբերում AS-ը։ «Ոսկե գնդակը» իր տիրոջը կգտնի սեպտեմբերին։