«Նյուքասլի» ղեկավարությունը մտադիր է պահել հարձակվող Ալեքսանդր Իսակին և պատրաստ է նրան առաջարկել նոր պայմանագիր՝ ակումբի համար ռեկորդային պայմաններով։ Այս մասին գրում է The Times-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ շվեդ հարձակվողը կարող է շաբաթական վաստակել մինչև 150 հազար ֆունտ ստեռլինգ։ Եթե նոր պայմանագիր կնքվի, Իսակը կդառնա «կաչաղակների» պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող խաղացողը։ 25-ամյա խաղացողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի քանի առաջատար ակումբներ, մասնավորապես՝ «Լիվերպուլը», «Արսենալը» և «Բարսելոնան»։
Այնուամենայնիվ, «Նյուքասլը» հույս ունի պահպանել իր առանցքային խաղացողներից մեկին և հաջորդ մրցաշրջանի համար նրա շուրջ կառուցել հարձակման գիծ։ Իսակը տեղափոխվել է անգլիական ակումբ 2022 թվականի ամռանը։ Անցյալ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 խաղ՝ խփելով 27 գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում թիմակիցներին։