«Լիվերպուլի» նորեկ Ջերեմի Ֆրիմպոնգը զվարճալի պատմություն է կիսվել այն մասին, թե ինչպես է իր տեղափոխությունը անգլիական ակումբ նախապես բացահայտվել։ Ֆուտբոլիստի խոսքով՝ հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տրանսֆերի մասին լուրը հրապարակել է նախքան իր՝ որևէ բան ասելը։
Ֆրիմպոնգը խոստովանել է, որ ցանկանում էր անակնկալ մատուցել հորը, ով մանկուց «Լիվերպուլի» երկրպագու է։ Սակայն, սոցիալական ցանցերում տեղեկատվությունը հայտնվելուց հետո, ֆուտբոլիստը ստիպված է եղել բացահայտել ճշմարտությունը։
«Հայրս «Լիվերպուլի» երկրպագու է, և մենք ընտանիքով ցանկանում էինք անակնկալ մատուցել նրան։ Երբ լուրերը տարածվեցին, ես ասացի. «Հայրի՛կ, սա ճիշտ չէ»։ Բայց երբ Ռոմանոն գրեց դրա մասին, անհնար դարձավ թաքցնել։ Հայրս անմիջապես հասկացավ և ուղիղ հարցրեց։ Ես ասացի. «Այո՛, ես տեղափոխվում եմ «Լիվերպուլ»։ Նա պարզապես չէր կարողանում հավատալ դրան», – Ֆրիմպոնգի խոսքերն է մեջբերում Ainfield-ը։