«Ատլետիկոն» նոր կիսապաշտպան ունի

«Բետիսի» կիսապաշտպան Ջոնի Կարդոսոն կշարունակի իր կարիերան «Ատլետիկոյում»։ Այս տեղեկատվությունը տարածել է ներքին աղբյուր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը լիովին համաձայնության են եկել ամերիկացի կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ՝ ավելի քան 30 միլիոն եվրոյի դիմաց, և 23-ամյա Կարդոսոն ինքը կստորագրի հնգամյա աշխատանքային պայմանագիր։ Հաղորդվում է, որ վերջնական մանրամասները կկարգավորվեն այսօր, որից հետո խաղացողը կմիանա «Ատլետիկոյին»։

«Բետիսը» Կարդոսոյին ձեռք է բերել «Ինտերնասիոնալից» 2024 թվականի հունվարին ընդամենը 6 միլիոն եվրոյով։ Այդ ժամանակվանից ի վեր նա խաղացել է 65 խաղ, խփել հինգ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։