Յուրա Մովսիսյանը «Սպարտակին» համարում է հաջորդ մրցաշրջանի Ռուսաստանի առաջնության ֆավորիտը։
«Ես ուշադիր հետևել եմ առաջնության վերջին փուլերին։ «Սպարտակը» նոր մրցաշրջանում կլինի չեմպիոնության ֆավորիտը։ Նրանք ամեն մրցաշրջանում հավակնորդներ են չեմպիոնության, բայց թե ինչու են նրանք ձախողում, այլ հարց է։
Ոչ ոք չի կարող խոսել չեմպիոնության հավակնորդների մասին՝ առանց «Սպարտակին» հիշատակելու։ Նրանք միշտ բարձր գնահատականի են արժանանում։ Սխալ է նրանց անունը չնշել չեմպիոնության հավակնորդների թվում», – ասել է ակումբի նախկին ֆուտբոլիստը։
2024/25 մրցաշրջանի ավարտին մոսկովյան ակումբը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը՝ վաստակելով 57 միավոր։