Թեո Էրնանդեսն առաջարկ ունի Սաուդյան Արաբիայից

Թեո Էրնանդեսը մոտ է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» տեղափոխվելուն։, հայտնում է La Gazzetta dello Sport-ը

Պաշտպանը ընդհատել է իր արձակուրդը՝ հանդիպելու Ռիադի ակումբի ներկայացուցիչների հետ, որոնք նրան առաջարկել են տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ։

Ֆուտբոլիստն արդեն տեղեկացրել է «Միլանի» ղեկավարությանը առաջարկն ընդունելու իր մտադրության մասին։ Էրնանդեսի որոշման վրա ազդել է այլ եվրոպական ակումբներից առաջարկների բացակայությունը, բացառությամբ «Ատլետիկոյի» հետ ձախողված տարբերակի։

«Ալ-Հիլալի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ակտիվորեն մասնակցել է բանակցություններին՝ համոզելով խաղացողին միանալ իր թիմին։

«Ալ-Հիլալը» նախատեսում է քննարկել տրանսֆերի գումարը «Միլանի» հետ, որը սկզբում գնահատվել էր 30 միլիոն եվրո։ Այժմ գումարը կարող է վերանայվել՝ հաշվի առնելով խաղացողի բարձր աշխատավարձը։