«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ. «Եթե ես Լամին Յամալի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին»

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է կատալոնական թիմի աստղ Լամին Յամալին։

Նրան դուր չի եկել այն փաստը, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղում Ֆրանսիայի նկատմամբ Իսպանիայի հավաքականի տարած հաղթանակից (5-4) հետո մամուլի ասուլիսին գլխարկ է կրել։

«Եթե ես Լամին Յամալի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին։ Անկեղծ ասած, ինձ դուր չի գալիս նման վարքագիծը։

Նման բաների համար կա ժամանակ և տեղ։ Ի վերջո, նա ներկայացնում է այնպիսի լուրջ ակումբ, ինչպիսին «Բարսելոնան» է», – ասել է Նոլիտոն El Chringuito-ի եթերում։

Նախորդ մրցաշրջանում Յամալը մասնակցել է բոլոր մրցաշարերում 55 հանդիպման, որոնցում խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։