«Յուվենտուսը» շարունակում է ջանքեր գործադրել «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոյի համար, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Ըստ աղբյուրի՝ ակումբների միջև տեսակոնֆերանս կանցկացվի՝ 25-ամյա անգլիացու տրանսֆերի հնարավորությունը քննարկելու համար։
Սանչոն 2024/25 մրցաշրջանում վարձավճարով անցկացրել է «Չելսիի» կազմում։ Բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում անգլիացին խփել է 5 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։ Անգլիացու ներկայիս պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։