«Բարսելոնան» պլանավորում է վարձակալության առաջարկ անել «Մանչեսթեր Յունայթեդին» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի համար։
The Times-ի տվյալներով՝ անգլիացու «Բլաուգրանա» տեղափոխվելու աշխատանքները տարվում են «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի տրանսֆերի շուրջ բանակցություններից առանձին։
Աղբյուրի համաձայն՝ գործարքները միմյանցից անկախ են և միմյանց չեն խանգարում։ Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նախատեսում է Ռեշֆորդին օգտագործել որպես կենտրոնական հարձակվող՝ լեհ Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող։
Նախկինում հաղորդվել էր, որ «Բարսելոնան» մոտ է Իսպանիայի հավաքականի հարձակվող Նիկո Ուիլյամսին գնելուն։ Մարկուս Ռեշֆորդը այս ամառ վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Ֆուտբոլիստը 2024/2025 մրցաշրջանի երկրորդ մասն անցկացրել է «Ասթոն Վիլայում» վարձակալությամբ։