Կիլիան Մբապպեն կտրուկ նիհարել է․ հայտնի են մանրամասները

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն 4-5 կգ նիհարել է վիրուսի պատճառով, որը նրան խանգարեց խաղալ ԱՄՆ-ում կայանալիք Աշխարհի ակումբային առաջնության առաջին երկու խաղերում, հաղորդում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապպեն անցյալ շաբաթ հոսպիտալացվել էր սուր գաստրոէնտերիտով։ Բուժումից հետո ֆրանսիացին դուրս է գրվել և մարզվում է մարզասրահում՝ անհատական ​​ծրագրով։

Ֆուտբոլիստը հույս ունի խաղադաշտ դուրս գալ հունիսի 27-ին կայանալիք «Զալցբուրգի» հետ խաղին։