«Չելսիի» ֆուտբոլիստը որակազրկվել է

«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը որակազրկվել է Աշխարհի ակումբային առաջնությունում երկու խաղով։

Որոշումը կայացրել է ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն։

«Չելսին» պարտվել է «Ֆլամենգոյին» (1-3) Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում։ Ջեքսոնը փոխարինման է դուրս եկել 64-րդ րոպեին և հեռացվել է 68-րդ րոպեին՝ ստանալով ուղիղ կարմիր քարտ կոպիտ խախտման համար։

Սենեգալցի ֆուտբոլիստը բաց կթողնի հունիսի 25-ին կայանալիք «Էսպերանսի» դեմ խաղը և 1/8 եզրափակիչը, եթե «Չելսին» անցնի փլեյ-օֆֆ փուլ՝ երկու խաղով որակազրկման պատճառով, որը չի կարող բողոքարկվել։