Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով՝ «Միլանը» պաշտոնական առաջարկ է արել «Բրյուգեի» կիսապաշտպան Արդոն Յաշարիի համար։
«Ռոսոներիները» բելգիացիներին առաջարկել են 25 միլիոն եվրո գումարած 5 միլիոն բոնուս։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բրյուգեն» նախատեսում է մոտ 40 միլիոն վաստակել ֆուտբոլիստի վաճառքից։ Բանակցությունները շարունակվում են։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև Պրեմիեր Լիգայի ակումբները։
22-ամյա շվեյցարացու պայմանագիրը ակումբի հետ լրանում է 2029 թվականի ամռանը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Բրյուգեի» կազմում անցկացրել է 52 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։