Sport.es-ը հայտնում է, որ «Բենֆիկան» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Պաբլո Տորեի ծառայություններով։
Աղբյուրի համաձայն՝ պորտուգալական ակումբը 22-ամյա իսպանացու ծառայություններով էր հետաքրքրված ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այդ ժամանակ տրանսֆերը չկայացավ։
Այժմ ֆուտբոլիստին կարող է հետաքրքրել պորտուգալական ակումբ տեղափոխվելու գաղափարը, չնայած նրան անհրաժեշտ կլինեն խաղաժամանակի երաշխիքներ։
2024/25 մրցաշրջանում Տորեն «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 14 խաղում խփել է 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։