«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը չի ցանկանում լքել թիմը, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա անգլիացին չի պլանավորում լքել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նա ցանկանում է լավ պատրաստվել նոր մրցաշրջանի մեկնարկին։
Նախորդ մրցաշրջանում Մաունթը մասնակցել է 26 հանդիպման և դարձել երեք գոլի հեղինակ։