Անդրե Օնանան համոզում է իր կամերունցի թիմակցին միանալ «Մանչեսթեր Յունայթեդին»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան խոսել է «Բրենտֆորդի» հարձակվող Բրայան Մբեմոյի հետ՝ նրան համոզելու միանալ «Կարմիր սատանաներին»։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ դարպասապահը իր կամերունցի թիմակցին ասել է, որ հիանալի կլինի, եթե նրանք հաջորդ մրցաշրջանում միասին խաղան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։

2024/25 մրցաշրջանում Մբեմոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ խփելով 20 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։