«Բարսելոնան» նպատակ ունի հուլիսի 1-ին կամ 2-ին պայմանագիր կնքել «Ատլետիկ Բիլբաոյի» հարձակվող Նիկո Ուիլյամսի հետ, որպեսզի 58 միլիոն եվրոյի գործարքը կարելի լինի ավարտված համարել նոր ֆինանսական տարում։
Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն բանակցություններ է վարել իսպանացի վինգերի շրջապատի հետ։ Այդ ժամանակ ֆուտբոլիստի գործակալը պատասխանել էր, որ նա Բարսելոնա է մեկնել ընկերների հետ հանդիպելու, սակայն իսպանական լրատվամիջոցները պնդում են, որ նա ցանկացել է գաղտնի պահել Դեկուի հետ հանդիպումը։
22-ամյա Նիկո Ուիլյամսը նախորդ մրցաշրջանում խփել է 11 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Ատլետիկի» հետ նախատեսված է ևս երկու տարի։