«Ռեալ Մադրիդը» քննարկում է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեին 10 համարի մարզաշապիկը տալու հնարավորությունը, այն բանից հետո, երբ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Լոս Բլանկոսը» կարծում է, որ 10 համարի ներքո խաղալը կբարելավի ֆրանսիացի ֆուտբոլիստի կերպարը։ Բացի այդ, այս մարզաշապիկը կընդգծի Մբապպեի կարգավիճակը որպես թիմի գլխավոր աստղ։
26-ամյա հարձակվողն այժմ հանդես է գալիս 9 համարի ներքո։ Մոդրիչը կլքի իսպանական գրանդը Աշխարհի ակումբային առաջնությունից հետո։
Նախորդ մրցաշրջանում Մբապպեն մասնակցել է 56 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 43 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։