«Ռեալ Մադրիդը» սահմանել է Ռոդրիգոյի տրանսֆերային արժեքը, որով հետաքրքրված է այլ գրանդ ակումբ

«Ռեալ Մադրիդը» պատրաստ է քննարկել թիմի վինգեր Ռոդրիգոյի տրանսֆերը վաճառելու հնարավորությունը, եթե առաջարկը կազմի մոտ 90 միլիոն եվրո, հաղորդում է Cadena SER-ը։

Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբը պլանավորում է այդ միջոցներն օգտագործել կիսապաշտպան գնելու համար՝ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի խնդրանքով։

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում Ռոդրիգոյի նկատմամբ, սակայն բրազիլացին ինքը մտադիր է ուսումնասիրել այլ տարբերակներ։

Նախորդ մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է 51 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 14 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։