Հայտնի է, թե որտեղ կարիերան կշարունակի Ջեյդոն Սանչոն

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն ընդունել է «Ֆեներբահչեի» առաջարկը, հաղորդում է The Sun-ը։

Ըստ աղբյուրի՝ անգլիացին տարեկան կվաստակի 10 միլիոն եվրո։ Թուրքական ակումբը, որը դեռևս բանակցություններ չի վարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, հույս ունի գործարքի հաջող ավարտի։

«Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես հետաքրքրված է Սանչոյի վաճառքով, որի 12 միլիոն եվրո աշխատավարձը ծանրաբեռնում է ակումբի ֆինանսական հաշվետվությունը։

Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Չելսիում»։