«Բարսելոնան» կարող է իր առաջին հանդիպումը անցկացնել «Կամպ Նոու» մարզադաշտում 2025 թվականի օգոստոսին:
Այս մասին հայտնում է Radio Catalunya-ն։
Աղբյուրի համաձայն՝ հանդիպումը նախատեսված է օգոստոսի 10-ին՝ իտալական «Կոմոյի» դեմ՝ «Ժոան Գամպերի գավաթի» շրջանակներում։
Սակայն, օգոստոսին մարզադաշտ վերադառնալու համար «Բարսելոնայի» ղեկավարությունը պետք է արագորեն ձեռք բերի անհրաժեշտ փաստաթղթերը։
Նշվում է, որ «Կամպ Նոուի» վերակառուցումից հետո առաջին տնային հանդիպումը նախատեսված էր անցկացնել 2025 թվականի սեպտեմբերին։ Մարզադաշտի վրա աշխատանքները սկսվել են 2022 թվականի հունիսին։
«Կամպ Նոուի» վերակառուցման ընթացքում ակումբը խաղացել է Լուիս Կոմպանիսի անվան Օլիմպիական մարզադաշտում։