Հայտնի հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Մարկ վան Բոմմելը համեմատություն է անցկացրել արգենտինացի Լիոնել Մեսսիի և իսպանացի Լամինե Յամալի միջև։ Երկուսն էլ կատալոնական «Բարսելոնայի» սան են։
«Կարիերայի սկզբում Լեոն ավելի քիչ էր խաղում, քան Լամինը։ Ահա թե ինչու Յամալն այս տարիքում ավելի լավն է։ Սակայն շատ դժվար է 20 տարի նույն մակարդակի վրա մնալ, ինչպես Մեսսին էր անում։ Եթե Լամինը ցանկանում է հասնել Լիոնելին, ապա նա պետք է խփի առնվազն 500 գոլ։ Չնայած փաստ չէ, որ դա բավարար կլինի», – հոլանդացու խոսքերն է փոխանցում Voetbalzone-ը։