Ռիչարլիսոնը կարող է հեռանալ «Թոթենհեմից»

Բրազիլացի հարձակվող Ռիչարլիսոնը, որի իրավունքները պատկանում են Լոնդոնի «Թոթենհեմին» կարող է տեղափոխվել Թուրքիա։

Teamtalk-ի տվյալներով՝ Ստամբուլի «Գալաթասարայը» հետաքրքրված է 28-ամյա հարձակվողով։ Transfermarkt պորտալի փորձագետների կարծիքով՝ բրազիլացու շուկայական արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

Անգլիական Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Ռիչարլիսոնը լոնդոնյան թիմի կազմում անցկացրել է 15 խաղ։ Հարձակվողը խփել է չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։