«Ինտերի» հարձակվող Մեհդի Թարեմին կարող է այս ամռանը փոխել ակումբը։ Իրանցի ֆուտբոլիստի դեբյուտային մրցաշրջանը Սերիա Ա-ում այդքան էլ հաջող չէր, և «Ներաձուրիները» մտածում են նրան վաճառելու մասին պայմանագիր կնքելուց ընդամենը մեկ տարի անց։
Լրագրող Մատեո Մորետտոյի խոսքով՝ անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթը» հատուկ առաջարկ է ներկայացրել 32-ամյա հարձակվողի համար։ Տրանսֆերի շուրջ բանակցությունները կարող են սկսվել շուտով։
Մեհդի Թարեմին «Ինտերի» կազմում բոլոր մրցաշարերում 43 խաղում խփել է երեք գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, իսկ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 3.5 միլիոն եվրո։