Գերմանական «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոն դեռևս Լոնդոնի «Արսենալի» տեսադաշտում է, հաղորդում է The Sun-ը։ Բրիտանական թերթի տվյալներով՝ «զինագործների» մարզիչ Միկել Արտետան անձամբ հետաքրքրված է 22-ամյա սլովենացու տրանսֆերով։
Լոնդոնյան ակումբի ղեկավարները պատրաստ են մոտ 81 միլիոն եվրո հատկացնել Բենջամինի տրանսֆերի համար։ Ավելի վաղ մամուլում նաև հաղորդվել էր «Արսենալի» հետաքրքրության մասին Լիսաբոնի «Սպորտինգի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Գյոկերեսի նկատմամբ։
2024/2025 մրցաշրջանում Շեշկոն «Ցուլերի» կազմում անցկացրել է 45 խաղ և խփել 21 գոլ։