ՊՍԺ-ի դարպասապահը կարող է տեղափոխվել Անգլիա

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը կարող է փոխել ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Էրթեմ Շեները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա ռուս դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական երկու ակումբներ։ Խոսքը անգլիական «Բորնմութի» և թուրքական «Գալաթասարայի» մասին է։ Հիշեցնենք, որ Մատվեյը փարիզյան գրանդ է տեղափոխվել «Կրասնոդարից» անցյալ ամռանը։

Անցյալ մրցաշրջանում Սաֆոնովը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 17 խաղի՝ յոթում դարպասը պահելով անառիկ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ֆրանսիացիների հետ լրանում է 2029 թվականի ամռանը։