«Ֆլամենգոյի» գլխավոր մարզիչ Ֆելիպե Լուիսը ապագայում կարող է դառնալ «Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Իսպանական ակումբի ղեկավարությունը բարձր է գնահատում ոչ միայն մասնագետի մասնագիտական որակները, այլև անձնական հատկանիշները։
Աղբյուրի համաձայն՝ Լուիսը համարվում է գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկը, եթե Դիեգո Սիմեոնեն որոշի հեռանալ թիմից։
Ֆելիպե Լուիսի գլխավորությամբ «Ֆլամենգոն» նվաճել է Բրազիլիայի գավաթը և Սուպերգավաթը, ինչպես նաև Ռիո դե Ժանեյրոյի նահանգային առաջնությունը։