Ֆլորիան Վիրց․ «Ես իսկապես հավակնոտ եմ»

«Լիվերպուլի» գերմանացի նորեկ Ֆլորիան Վիրցը խոսել է անգլիական ակումբում իր նպատակների և ամբիցիաների մասին։

«Ես կցանկանայի ամեն տարի հաղթել ամեն ինչ։ Նախևառաջ, մենք պետք է անենք մեր աշխատանքը, ես պետք է անեմ իմ աշխատանքը։ Ի վերջո, մենք ուզում ենք հաջողության հասնել։

Նրանք նախորդ մրցաշրջանում հաղթեցին Պրեմիեր Լիգան, այնպես որ իմ նպատակն է անպայման կրկին հաղթել այն, ինչպես նաև ավելի հեռու գնալ Չեմպիոնների Լիգայում։ Ես իսկապես հավակնոտ եմ»,- Վիրցի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

2024/25 մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում, խփել 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։