Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է «Յուվենտուսի» կողմից իրեն մարզավիճակը պահպանելու մերժման մասին՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկման ժամանակ։
«Ես օգնություն խնդրեցի «Յուվենտուսից», բայց պատասխան չստացա։ Օրինակ՝ մերսումների կամ ֆիթնես մարզչի, քանի որ ես դեռ թիմի անդամ էի։ Ես իրավունք ունեի դա անել։
«Յուվենտուսը» չաջակցեց ինձ։ Եվ ես չէի հասկանում, թե ինչու», – ասել է Պոգբան TF1-ին։
Հիշեցնենք, որ Պոլ Պոգբայի որակազրկման ժամկետը լրացել է մարտ ամսին։