«Լացիոյի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը պատասխանել է այն հարցին, թե ում կհանձներ «Ոսկե գնդակը»։
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի կարծիքով մրցանակը պետք է նվաճի կատալոնական թիմի կիսապաշտպան Պեդրին։
«Իհարկե, ես Պեդրիին կդնեի առաջին տեղում։ Հետո՝ Լամին Յամալին։ Հավանաբար կան նաև այլ թեկնածուներ՝ Դեմբելեն և Ռաֆինյան, բայց ես կցանկանայի, որ Պեդրին հաղթեր», – Պեդրոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակը» կհանձնվի 2025 թվականի սեպտեմբերին։ Մրցանակը նվաճելու հիմնական ֆավորիտներն են Ուսման Դեմբելեն, Լամին Յամալը և Ռաֆինյան։