«Ռեալ Մադրիդը» պլանավորում է հուլիսին երկարաձգել 33-ամյա դարպասապահ Տիբո Կուրտուայի հետ պայմանագիրը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբն արդեն պատրաստել է բելգիացի դարպասապահի համար պայմանագրի վերջնական տարբերակը։ Կուրտուան ցանկանում է շարունակել կարիերան «Ռեալ Մադրիդում»։ Նրա գործող պայմանագիրը լրանում է 2026 թվականի ամռանը։
Բելգիացի դարպասապահը «Ռեալ Մադրիդում» հանդես է գալիս 2018 թվականի ամռանից։
Transfermarkt-ը դարպասապահի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։