«Միլանի» դարպասապահ Մայք Մանյանը չի միանա Լոնդոնի «Չելսիին»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբների միջև բանակցությունները դադարեցվել են 12 օր առաջ։
2024/25 մրցաշրջանում Մանյանը մասնակցել է 53 հանդիպման բոլոր մրցաշարերում, բաց է թողել 59 գոլ և կարողացել է 15 անգամ անառիկ պահել դարպասը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։