Քրիստոֆեր Նկունկուն կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ թիմ

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է այս ամռանը ուժեղացնել իր հարձակման գիծը։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը՝ «Կարմիր սատանաները» հետաքրքրված են «Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուով։

Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները արդեն սկսել են նախնական բանակցություններ 27-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։

Քրիստոֆեր Նկունկուն միացել է «Չելսիին» 2023 թվականի ամռանը։ Այդ ժամանակվանից ի վեր հարձակվողը անցկացրել է 57 հանդիպում, որոնցում խփել է 17 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։