«Լիվերպուլը» ավարտել է «Բորնմութի» պաշտպան Միլոշ Կերկեզի տրանսֆերը, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի։
Ըստ աղբյուրի՝ գործարքի արժեքը կազմում է 40 միլիոն ֆունտ ստեռլինգ։ 21-ամյա հունգարացին կկնքի հինգ տարվա պայմանագիր։
2024/25 մրցաշրջանում Կերկեզը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ խփելով 2 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։
Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։