«Ալ-Հիլալը» չի հրաժարվում հարձակվող Վիկտոր Օսիմհենի հետ պայմանագիր կնքելու մտքից։
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը՝ սաուդյան ակումբը վերսկսել է բանակցությունները Օսիմհենի հետ և նրան առաջարկել է մրցաշրջանի համար 40 միլիոն եվրո աշխատավարձ՝ երեք տարվա պայմանագրով՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Նշվում է, որ «Ալ-Հիլալը» կարող է 26-ամյա Օսիմհենի տրանսֆերը «Նապոլիից» գնել պայմանագրում ներառված 75 միլիոն եվրոյի միջոցով։
Ինչպես հայտնի է, 2024/2025 մրցաշրջանում Վիկտոր Օսիմհենը վարձավճարով անցկացրել է «Գալաթասարայում»։