Պեպ Գվարդիոլան խոսել է Ռոդրիի խաղի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի կիսապաշտպան Ռոդրիի խաղի մասին։

Մայիսի վերջին իսպանացի կիսապաշտպանը վերադարձավ խաղադաշտ խաչաձև կապանների վնասվածքից հետո, որի պատճառով նա դուրս մնաց խաղադաշտից անցյալ տարվա սեպտեմբերից։ «Ալ-Այնի» դեմ կայացած Աշխարհի ակումբային առաջնության խաղում (6-0) «Ոսկե գնդակի» դափնեկիրը փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին և կատարեց գոլային փոխանցում։

«Նա խաղաց ավելի քան 30 րոպե, շատ լավ։ Հիմա նա չի կարող ավելի շատ խաղալ, նա դեռ դժվարանում է պայքարներում, բայց դա նորմալ է, քանի որ նա երկար ժամանակ բացակայում էր։ Այսօր Ռոդրին ավելի լավ խաղաց, քան նախորդ խաղում։ Մենք շատ ենք կարոտում նրան։ Ոչ մի թիմ չի կարող փոխարինել աշխարհի լավագույն խաղացողին։ Նա քայլ առ քայլ կվերականգնվի», – DAZN-ին ասել է Գվարդիոլան։