ՊՍԺ-ի կենտրոնական հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին, որը վարձավճարով հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում», կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։
Այս մասին հայտնում է Lequipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է ֆրանսիացի հարձակվողի ծառայություններով։ «Թոշակառուների» ներկայացուցիչները բանակցություններ են սկսել փարիզյան գրանդի հետ 26-ամյա խաղացողի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։
«Յուվենտուսը», իր հերթին, ցանկանում է Կոլո-Մուանին պահել ևս մեկ մրցաշրջանով։
Իտալիայի առաջնության 2024/25 մրցաշրջանում հարձակվողը «Ծեր Սինյորայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում, դառնալով՝ ութ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։