Ժերեմի Ֆրիմպոնգ. «Հաղթող թիմին միանալը արտոնություն է, հատկապես «Լիվերպուլի» դեպքում»

«Լիվերպուլի» նորեկ Ժերեմի Ֆրիմպոնգը խոսել է այն մասին, թե ինչպիսին է թիմի աջ պաշտպանի դիրքում Տրենտ Ալեքսանդր-Արնոլդին փոխարինելը։

Ֆրիմպոնգը այս ամառ «Բայեր Լևերկուզենից» միացավ «Լիվերպուլին», մինչդեռ Տրենտը անգլիական ակումբից տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»։

«Տրենտին փոխարինելը մեծ պատասխանատվություն է, բայց սա «Լիվերպուլն» է՝ մեծ թիմ, որը միայն գավաթներ չի նվաճում։ Եթե խաղում ես «Լիվերպուլի» համար, պետք է ընդունես այդ պատասխանատվությունը և խաղաս։ Ես միշտ հավատացել եմ ինքս ինձ։ Ես հաղթող եմ։ Ահա թե ինչ եմ բերելու թիմին։

Պրեմիեր Լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է։ Ես մեծացել եմ Մանչեսթերում, ուստի միշտ ցանկացել եմ վերադառնալ Անգլիա։ Դա միշտ էլ իմ ծրագիրն է եղել։

Ես գիտեմ, թե ինչ է նշանակում չեմպիոն լինել «Բայերի» հետ տիտղոսը նվաճելուց հետո։ Հաղթող թիմին միանալը արտոնություն է, հատկապես «Լիվերպուլի» դեպքում։ Նրանց դիտելուց անցնել այս թիմում խաղալուն՝ խելագարություն է։ Մարզիչն ինձ ասաց, թե ինչպես կարող եմ օգնել թիմին, և նա իսկապես սիրում է ինձ որպես ֆուտբոլիստ։ Դա ինձ լրացուցիչ մոտիվացիա և հավատ տվեց ինքս ինձ», – ասել է Ֆրիմպոնգը Sky Sports-ին։