Մոյզե Կինը կարող է տեղափոխվել գրանդ ակումբ

«Ֆիորենտինայի» հարձակվող Մոյզե Կինը կարող է շարունակել իր կարիերան Անգլիայում, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ֆուտբոլիստի պայմանագրում ներառված է 52 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ, որը ուժի մեջ է հուլիսի 1-ից 15-ը։

Նախորդ մրցաշրջանում Քինը անցկացրել է 44 հանդիպում, խփել 25 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։