Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի «Նոայի» խաղերի անցկացման ժամերը

Հայտնի են դարձել Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի «Նոայի» խաղերի անցկացման ժամերը։

Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 8-ին՝ Աբովյանի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին՝ Պոդգորիցայի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։