«Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը կհեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա դանիացին կհեռանա կատալոնական թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
2024/25 մրցաշրջանում Քրիստենսենը անցկացրել է 6 հանդիպում և ստացել 3 դեղին քարտ։ Պաշտպանը բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը վնասվածքի պատճառով։