Պեպ Գվարդիոլան գնահատել է Ռոդրիի մարզավիճակը

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է կիսապաշտպան Ռոդրիի խաղի վերաբերյալ իր մտքերով։ Մայիսի վերջին իսպանացի կիսապաշտպանը վերադարձավ խաղադաշտ խաչաձև կապանների վնասվածքից հետո, որի պատճառով չէր խաղացել անցյալ տարվա սեպտեմբերից ի վեր։

Այսօր «Ալ Այնի» դեմ ակումբային աշխարհի առաջնության խաղում (6:0) «Ոսկե գնդակի» դափնեկիրը փոխարինման մտավ 61-րդ րոպեին և կատարեց գոլային փոխանցում։

«Նա խաղաց ավելի քան 30 րոպե, շատ լավ։ Հիմա նա չի կարող ավելի շատ խաղալ, նա դեռ դժվարանում է գնադկի համար պայքարում, բայց դա նորմալ է, քանի որ նա երկար ժամանակ բացակայում էր։ Այսօր նա ավելի լավ խաղաց, քան նախորդ խաղում։ Մենք շատ ենք կարոտում նրան։ Ոչ մի թիմ չի կարող փոխարինել աշխարհի լավագույն խաղացողին։ Նա քայլ առ քայլ կվերականգնվի», – ասել է Գվարդիոլան DAZN-ին տված հարցազրույցում։

Հունիսի 26-ին «Մանչեսթեր Սիթին» Աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում կմրցի «Յուվենտուսի» հետ։