Դեկուն գնահատել է Մադրիդի «Ռեալի» կատարած տրանսֆերները

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» վերջին տրանսֆերները՝ անդրադառնալով նաև կատալոնական ակումբի տարբերությանը մադրիդյան թիմի հետ։ Նրա խոսքերը մեջբերում է La Vanguardia-ն։

«Ռեալի» արդեն իրականացրած ձեռքբերումներից Դեկուն առանձնացրել է կենտրոնական պաշտպան Դին Հաուսենին և Տրենտ Ալեքսանդր-Արնոլդին՝ ընդգծելով նրանց բարձր մակարդակը։ Ինչ վերաբերում է Ֆրանկո Մաստանտուոնոյին, նա նշել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված չի եղել այդ տաղանդավոր եզրային կիսապաշտպանով։

«Մեր իրավիճակը «Ռեալի» հետ համեմատելն արդար չէ։ Օրինակ՝ Վիտոր Ռոկեին գնեցինք, երբ Լևանդովսկին արդեն 34 տարեկան էր։ Դա ապագայի ներդրում էր։ Բայց կյանքում ամեն ինչ միշտ չէ, որ ընթանում է ըստ պլանի․ եղան որոշ հանգամանքներ, սխալ ժամանակավոր պահեր, և արդյունքը չհամապատասխանեց սպասվածին», — նշել է Դեկուն։